Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, թե երբ կօգտագործի միջուկային զենք


Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ իր երկիրը առաջինը միջուկային զենք կօգտագործի միայն այն դեպքում, եթե խախտվի Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունը։ Քիմ Յոնգ Ունը նաև հայտարարել է, թե պատրաստ է բարելավել հարաբերությունները «թշնամական» պետությունների հետ։

Քիմ Յոնգ Ունը նման հայտարարություններով է հանդես եկել Փհենյանում, վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ անցկացվող Աշխատավորական կուսակցության համաժողովում։

Վերջերս Հյուսիսային Կորեան միջուկային և հեռահար հրթիռի փորձարկումներ էր անցկացրել, ինչին հետևել էին այդ երկրի նկատմամբ միջազգային ճնշումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG