Մատչելիության հղումներ

Analitik.am-ի գործը ընդունվել է ՀՔԾ վարույթ


Analitik.am խմբագրության աշխատակիցների կողմից շորթում կատարելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) վարույթ:

ՀՔԾ-ի հաղորդագրությունում ասված է․ - «ՀՀ ԱԺ պատգամավորը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ analitik.am լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար ՀՀ դրամ»:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով՝ պատգամավորից գումար շորթելու կասկածանքով ձերբակալվել են analitik.am խմբագրության աշխատակիցներ Անի Հ.-ն և Վարդիթեր Գ.-ն, փոխանցում է ՀՔԾ-ն:

Գործը Հատուկ քննչական ծառայությունում քննվում է երեկվանից, նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG