Մատչելիության հղումներ

Փայլանի վրա հարձակումները դատապարտելու կոչ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանին


Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բաս, արխիվ
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բաս, արխիվ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասին կոչ է արել հրապարակայնորեն բարձրաձայնել ԱՄՆ-ի պաշտոնական մտահոգությունը՝ կապված Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հետ, ով ժողովրդավարության, մարդու իրավունքների և ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելու համար ահագնացող սպառնալիքների և բռնության ակտերի է ենթարկվում:

Դեսպան Բասին մայիսի 3-ին հղած նամակում Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հիշեցրել է, որ չնայած իրենց կոչերին՝ ժամանակին Միացյալ Նահանգների կառավարությունն այդպես էլ մտահոգություն չէր արտահայտել Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի անվտանգության հարցով, ով 2007 թվականին սպանվեց քաղաքական հալածանքների և պետության կողմից պաշտոնական հետապնդումների արշավից հետո: Ցավալի է, որ ի պաշտպանություն Դինքի խոսքեր հնչեցին միայն նրա մահից հետո, երբ սկսեցին մեծարել սպանված լրագրողին, Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ՝ ընդգծել է Համբարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG