Մատչելիության հղումներ

ՔԿ. N զորամասում երկու ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 3-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

«Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG