Մատչելիության հղումներ

ԱՆ. Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիների վիճակը կայուն է, վաղը կտեղափոխվեն հիվանդասենյակ


Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած 14 և 15 տարեկան պատանիներին այսօր կատարվել են կրկնակի պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, տղաների հիմնական վերքերը փակվել են տեղային հյուսվածքների միջոցով: «Կատարվել են երկրորդային կորեկցիաներ մաշկային տրանսպլանտանտներով` մեկի ձախ նախաբզկի վրա, մյուսի աջ սրունքի հետին մակերեսի: Դեռահասների առողջական վիճակը կայուն է, համապատասխանում է կրած վիրահատության տևողության ծանրությանը: Բուժումն ընթանում է նորմալ, հավանական է, որ պատանիները վաղը տեղափոխվեն հիվանդասենյակ», - ասված է հաղորդագրությունում։

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է պայթյունից տուժած 3 քաղաքացի` 2-ը՝ քիթ-կոկորդ-ականջաբանության, 1-ը՝ նյարդավիրաբուժական բաժանմունքներում: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար, բուժումը շարունակվում է:

Ապրիլի 25-ին ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունից երկու մարդ մահացել էր, յոթը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG