Րոպեներ առաջ Ստեփանակերտում ավարտվեց Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը:
Մոտ մեկ ժամ տևած առանձնազրույցին Տեր-Պետրոսյանի հետ Ղարաբաղ մեկնած Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը չի մասնակցել, լրագրողներին հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: Նա փոխանցեց, որ Հայաստանի առաջին նախագահը Ստեփանակերտում հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Պաշտպանության բանակի ղեկավարության հետ, այդ հանդիպումներին Արարքցյանը մասնակցել է:
Բակո Սահակյանի հետ առանձնազրույցից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ հանդիպմամբ Հայաստանի առաջին նախագահն ավարտեց իր այցը Ստեփանակերտ և վերադարձավ Երևան:
Մանրամասները տե՛ս այստեղ