Մատչելիության հղումներ

Լավրովը և Քերրին կոչ են արել անշեղորեն պահպանել հրադադարը Սիրիայում


Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ մայիսի 2-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջև:

Ռուսաստանի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն, երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցը և հակամարտող կողմերին կոչ են արել անշեղորեն հետևել Ռուսաստանի և ԱՄՆ-ի աջակցությամբ հաստատված հրադադարի ռեժիմին, ինչպես նաև համաձայնեցրել են Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները հակամարտության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG