Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ փոխնախարար. Փուլայինի շրջանակում Ադրբեջանը նախ ճանաչելու է ԼՂ անկախությունը


ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

«Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախևառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները և բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, News.am-ի հարցին ի պատասխան՝ այդպես է Քոչարյանը մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հայտարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG