Մատչելիության հղումներ

Ավտոբուսի պայթյունից տուժած հինգ քաղաքացի շարունակում է բուժումը հիվանդանոցներում


Փորձագետներն ու ոստիկանները՝ դեպքի վայրում, 26-ը ապրիլի, 2016թ.
Փորձագետներն ու ոստիկանները՝ դեպքի վայրում, 26-ը ապրիլի, 2016թ.

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած 5 քաղաքացի դեռ շարունակում է բուժումը հիվանդանոցային պայմաններում:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը գնահատվում է կայուն: Վնասվածքաբանների, պլաստիկ և միկրովիրաբույժների մասնակցությամբ կատարվում է վերքերի մշակում ժամանակակից մեթոդով, շարունակվում է բազմապրոֆիլային բուժումը», - ասված է հաղորդագրությունում:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բուժվող 37-ամյա հղի կնոջ վիճակը գնահատվում է բավարար: Շարունակվում են նեղ մասնագիտական խորհրդատվությունները:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվում է պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանց վիճակը նույնպես, բժիշկների գնահատմամբ, բավարար է, առկա է դրական տեղաշարժ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG