Կին ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է իրեն Թուրքիայի Բուրսա քաղաքում: Պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ վնասվածքներ է ստացել:
Ահաբեկչական այս գործողության պատասխանատվությունը դեռ որևէ խմբավորում չի ստանձնել:
Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե այս պայթյունն ուղղված էր թուրք ժողովրդի դեմ, սակայն այն Թուրքիային ետ չի պահի ահաբեկչության դեմ պայքարից: