Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուի առաջատար հավակնորդ Դոնալդ Թրամփը երեկ Վաշինգտոնում հայտնել է, որ ընտրվելու դեպքում կփորձի բարելավել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ:
Թեպետ Միացյալ Նահանգները «լրջագույն տարաձայնություններ» ունի Ռուսաստանի հետ, այդուհանդերձ, Թրամփը կարծում է, որ հնարավոր է նվազեցնել ներկայիս իրավիճակի լարվածությունը «ուժի տեսանկյունից»՝ կողմերի միջև «ընդհանուր շահեր գտնելով»:
Թրամփի պնդմամբ՝ Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականության հետևանքով «Իրանը շատ կարճ ժամանակահատվածում մեծ հզորություն ձեռք բերեց», իսկ Իրաքում, Եգիպտոսում և Լիբիայում թույլ տրված սխալները տարածաշրջանը գցեցին քաոսի մեջ: