Մատչելիության հղումներ

Հայաստանը և Սերբիան պաշտպանական բնագավառում համագործակցության համաձայնագիր կկնքեն


Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամեանամյա միջազգային համաժողովի մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-սերբական համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են համագործակցության իրավական հիմքն ապահովելու նպատակով կողմերի միջև համաձայնեցված պաշտպանական բնագավառում համագործակցության միջկառավարական համաձայնագրի ստորագրման ժամկետները և համաձայնագրով սահմանված ուղղություններով` խաղաղապահություն, ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական և համագործակցության իրականացման այլ հեռանկարները: Սերբիայի պաշտպանության նախարարը հրավիրել է ՀՀ պաշտպանության նախարարին պատասխան պաշտոնական այցով այցելել Բելգրադ, որի ընթացքում էլ հնարավոր է համաձայնագրի ստորագրումը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է տեղեկատվություն ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Կողմերը մտահոգություն են հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը», - նաև ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG