Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ. Առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված


Առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված, հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

Ըստ Պաշտպանության բանակի հաղորդագրության՝ ապրիլի 26-ին՝ օրվա ընթացքում և այս պահի դրությամբ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ»,- ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG