Երեկ երեկոյան Երևանում ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժածներից երկու անչափահասներին Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնից քիչ առաջ տեղափոխեցին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Պատանիներից մեկի սրունքն է վնասվել, նա արյուն է կորցրել, բայց հաջողվել է խուսափել ոտքը անդամահատելուց, այսօր ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ըստ նախարարի՝ հղի կնոջը կտեղափոխեն նույն հիվանդանոցի ծննդատուն, մեկ այլ տուժածի կտեղափոխեն քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք: Տուժածներից երեքը դեռ վերակենդանացման բաժանմունքում են, նախարարի խոսքով` նրանց վիճակը վիճակը կայուն ծանր է: