Մատչելիության հղումներ

Թուրքիայում ընդդիմադիր լրագրողին տուգանել են Էրդողանին «վիրավորելու» համար


Թուրքիա - Ընդդիմադիր Cumhuriyet թերթի գխավոր խմբագիր Ջան Դյունդար, արխիվ
Թուրքիա - Ընդդիմադիր Cumhuriyet թերթի գխավոր խմբագիր Ջան Դյունդար, արխիվ

Թուրքիայի ընդդիմադիր թերթի խմբագիր Ջան Դյունդարը տուգանվել է 10 հազար դոլարով՝ նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով:

Լրագրողը հոդվածներ էր հրապարակել 2013 թվականի՝ Թուրքիայի կառավարությանն առնչվող կոռուպցիոն սկանդալի մասին:

Դյունդարի փաստաբանը հայտնել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը:

«Եթե ճշմարտություն բացահայտելը հանցագործություն է, մենք շարունակելու ենք այն գործել», - հայտարարել է լրագրողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG