Մատչելիության հղումներ

Օհանյանը հանդիպել է մատակարար ընկերությունների ներկայացուցիչներին


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ նախարարության վարչական համալիրում հանդիպել է մատակարար ընկերությունների ներկայացուցիչներին:

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել իրականացվող աշխատանքի համար՝ ընդգծելով նրանց կողմից իրականացվող գործունեության կարևորությունը Զինված ուժերի վրա դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սեյրան Օհանյանն անդրադարձել է առկա ռազմաքաղաքական իրավիճակին և մատակարար կազմակերպություններին հորդորել ստեղծված իրադրության պայմաններում է՛լ ավելի մեծ ուշադրություն հատկացնել սեփական աշխատանքի նկատմամբ ներքին վերահսկողությանը և առավել մեծ պատասխանատվությամբ վերաբերվել մատուցվող ծառայությունների և մատակարարվող ապրանքների որակին ու ապահովման ժամկետներին:

Հանդիպման վերջում մասնակիցներին նաև ներկայացվել են պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները: Հատուկ ընդգծվել է, որ նախարարությունը գործող օրենսդրության շրջանակում հատուկ ուշադրություն է դարձնում գնումների և մատակարարումների ոլորտում բարեվարքության ու էթիկայի նորմերի պահպանման հարցերին, և միջազգային լավագույն փորձի հենքի վրա մշակվելու են շահերի բախումը, անբարեխիղճ մրցակցությունը կանխող ու չարաշահումները բացառող լրացուցիչ մեխանիզմներ, փոփոխվելու է գործընթացների կազմակերպչական մշակույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG