Բրիտանական BBC կորպորացիան հայտարարում է Ամստերդամ-Կուալա Լումպուր MH17 չվերթը կատարող մալայզիական «Բոինգ»-ի կործանման վերաբերյալ նոր փաստավավերագրական ֆիլմի մասին։
Անոնսում, որը տեղադրված է ВВС-ի պաշտոնական կայքում, նշված է, որ օդանավի կործանումից հետո բազմաթիվ դավադրության տեսություններ են ի հայտ եկել։ «Այն դեպքում, երբ պաշտոնական վարկածի համաձայն, մեղքը դրված է անջատական զինյալների և նրանց ռուս համախոհների վրա, բազմաթիվ տեսություններ էլ հաստատում են, որ մեղավոր են ուկրաինական կառավարությունը և նույնիսկ Կենտրոնական հետախուզական վարչությունը», - ասվում է անոնսում։
Հաղորդագրության համաձայն, ֆիլմի հեղինակները, վերլուծելով վկաների պատմածները, արբանյակային լուսանկարները, ձայնագրություններն ու փորձագետների տվյալները, փորձում են առանձնացնել փաստերը ենթադրություններից։ Նշվում է, որ ֆիլմը նաև վերլուծում է Կրեմլի դերը տեղի ունեցածում։ Ֆիլմը եթեր կհեռարձակվի մայիսի 3-ին։
MH17-ը կործանվեց 2014 թվականի հուլիսի 17-ին Արևելյան Ուկրաինայի օդային տարածքում՝ Դոնբասում։