Մատչելիության հղումներ

«Ավրորա»․ New York Times-ի թղթակիցը պարգևատրվեց «Սկզբունքային լրագրություն» մրցանակով


Լրագրողների միջազգային կենտրոնը (International Center for Journalism (ICFJ)) «Ավրորա» մրցանակի հետ համատեղ New York Times-ի թղթակից Ռուկմինի Կալիմակիին այսօր Երևանում պարգևատրեց «Սկզբունքային լրագրություն» մրցանակով:

Ռուկմինի Կալիմակին այս մրցանակին է արժանանում աշխարհով մեկ մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ցուցաբերած բացառիկ նվիրումի համար:

«Սկզբունքային լրագրություն» նորաստեղծ մրցանակը ճանաչման է արժանացնում այն խիզախությունը, նվիրվածությունն ու ազդեցությունը, որը լրագրողը ցուցաբերում է թեժ և հումանիտար ճգնաժամային իրադրությունում գտնվող կետերից լրատվություն տրամադրելիս։ Մրցանակակիրը պետք է վտանգի մեջ գտնվող մարդկանց թշվառ կացությունը լուսաբանելու գործում բացառիկ խիզախություն ցուցաբերի:

«Կալիմակիի գործունեությունը լրագրության զորության փայլուն օրինակ է, քանի որ բևեռում է աշխարհի ուշադրությունը անասելի բռնությունների վրա,- ասել է ICFJ նախագահ Ջոյս Բարնաթանը,- նրա գործը հույս է ներշնչում, որ զոհերն ի վերջո լսված ու պաշտպանված կլինեն»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG