Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լավրովը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրում, նաև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ Լավրովը շրջայց է կատարել թանգարան- ինստիտուտում` պատվո հյուրերի հուշամատյանում թողնելով հետևյալ գրառումը. «Շնորհակություն բոլորին, ովքեր պահում են այդ հիշողությունը և անում ամեն ինչ, որ հայ ժողովրդի ողբերգությունը երբեք չմոռացվի: Իսկ մենք պետք է այնպես անենք, որ նման բան ոչ մի տեղ չկրկնվի»:
Լավրովը Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում ջրել է 2007թ. իր տնկած եղևնին: