Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթը»:
Երթի կազմակերպիչները` մի շարք քաղաքացիական ակտիվիստներ, պնդում են, որ այսօր Երևան ժամանող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում է Հայաստանի իշխանությունների հետ քննարկել է «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կրեմլի պլանը», որը երթի մասնակիցները համարում են «հակահայկական», մատնանշելով ռուսաստանյան լրատվամիջոցներում հրապարակված կարգավորման որոշ թեզեր:
Երթը ուղղվելու է դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Հայաստանում ՌԴ դեսպանատուն:
Երթի մասնակիցները նաև մի շարք պահանջներ են հնչեցնում, այդ թվում` բացառել Լեռնային Ղարաբաղի շուրջը առկա անվտանգության գոտի կազմող տարածքների հանձնումը Ադրբեջանին, հրաժարվել միջազգային խաղաղապահների տեղակայումից, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը: