«Արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում Արցախն առաջնորդվում է ոչ թե ԶԼՄ-ների հրապարակումներով, այլ բացառապես պաշտոնական հայտարարություններով»։
Ըստ «Արմենպրես»-ի, այս մասին ապրիլի 21-ին ԼՂ ԱԺ լիագումար նիստում կայացած՝ օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով ԼՂ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ, պատգամավոր Արթուր Թովմասյանի՝ «Իզվեստիա» թերթի հայտնի հրապարակմանն առնչվող հարցին:
«Մեր քաղաքականությունն իրականացնելիս մենք չենք առաջնորդվում մամուլի հրապարակումներով: Կոչ կանեի, որպեսզի բոլորն էլ որպես հիմք ընդունեին միայն պաշտոնական հայտարարությունները»,- ընդգծել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը: