Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը Լևոն Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ ՄԻ հանձնակատարի աշխատակազմ


Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ՝ օրերս Մոսկվայի դատարանի կողմից 4 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի գործարար, բարերար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով:

ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ, Հայաստանի օմբուդսմենն իր մտահոգությունն է հայտնել Լևոն Հայրապետյանին գերբնակեցված խուց տեղափոխելու կապակցությամբ՝ նշելով, որ վերջինս ամենօրյա բժշկական օգնության և հսկողության կարիք ունի, և դա կարող է լուրջ սպառնալիք լինել նրա առողջության և կյանքի համար:

Արման Թաթոյանը խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Լևոն Հայրապետյանին բժշկական օգնություն ցուցաբերելու և վերջինիս առողջությանը վտանգող պայմանների վերացման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG