Մատչելիության հղումներ

Երևանը մերժում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի Բաքվի ֆորումն «իր ամբողջությամբ»


Հայաստանի ԱԳՆ շենքը Երևանում
Հայաստանի ԱԳՆ շենքը Երևանում

Հայաստանը հայտարարել է, որ մերժում է Բաքվում նախատեսվող ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումն «իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները»:

Հայտարարությունում, որն այսօր հրապարակել է Հայաստանի արտգործնախարարությունը, պաշտոնական Երևանը համոզմունք է հայտնում, որ «ստեղծված զարհուրելի իրավիճակում պետք է չեղարկվեր Յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում` մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեքահամակարգը»:

«Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել: Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող Յոթերորդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները», - ասված է հայտարարությունում:

Հաղորդվում է նաև, որ հայտարարության տեքստը երեկ ուղարկվել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի անդամ երկրներին։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG