Ապրիլի 19-ին Աֆղանստանի մայրաքաղաքում թալիբանների իրականացրած ահաբեկչական հարձակման զոհերի թիվն աճել է՝ հասնելով 64-ի, վիրավորվել է 347 մարդ։
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Սեդիք Սեդիքքին հայտարարել է, որ երկրի անվտանգության ծառայության գրասենյակներից մեկի դեմ իրականացված հարձակման հետևանքով հիմնականում քաղաքացիական անձինք են զոհվել։
Հարձակումը սկսվել է ականապատված մեքենայի պայթյունով, ինչին հետևել է թալիբան գրոհայինների հարձակումը։