Մատչելիության հղումներ

Երկու տարվա մեջ առաջին անգամ տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

Ղրիմի բռնակցումից ի վեր առաջին անգամ այսօր Բրյուսելում տեղի են ունեցել բանակցություններ ՆԱՏՕ-ի դեսպանների և Ռուսաստանի ներկայացուցչի միջև։

ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի՝ երկու տարվա ընթացքում առաջին նիստի մեկնարկին ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով հայտարարել է, որ հանդիպման նպատակն է՝ «կարծիքներ փոխանակել, լինել թափանցիկ, ներդրում ունենալ կողմերի կանխատեսելիության մեջ և քննարկել Ուկրաինայի խնդիրը»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ անցած շաբաթվա ընթացքում երկու միջադեպ է արձանագրվել, երբ ռուսական ռազմական ինքնաթիռները մանևրել են ամերիկյան ռազմանավի մերձակայքում, ինչը Վաշինգտոնի կողմից որակվել է որպես «անկայուն և ագրեսիվ» վարքագիծ, և ընդգծել է Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում բաց հաղորդակցության անհրաժեշտությունը՝ կողմերի կանխատեսելիության և ռիսկերի նվազեցման տեսանկյունից։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մինչդեռ, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև «վստահության բացակայության» հաղթահարումը դժվարին խնդիր է լինելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG