ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելին՝ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից իրականացվող քաղաքականության համար։
Ելույթ ունենալով J-Street կազմակերպության ներկայացուցիչների առջև, Բայդենը խոսել է «հսկայական հիասթափության» մասին, որն այսօր զգում է ԱՄՆ-ի վարչակազմը Նեթանյահուի կառավարության գործունեության պատճառով։
ԱՄՆ-ի փոխնախագահը, մասնավորապես, քննադատել է իսրայելական կառավարության քայլերը՝ ուղղված պաղեստինյան տարածքներում նոր հրեական բնակավայրեր կառուցելուն։ Նրա կարծիքով, այդ քայլերը «Իսրայելին տանում են սխալ ուղղությամբ»։
Բայդենը քննադատել է նաև Պաղեստինի ղեկավարությանը՝ մեղադրելով խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային վերջին փուլը ձախողելու մեջ։
Իսրայելի հետ հարաբերությունների թեման հաճախ է բարձրացվում հանրապետականների կողմից ԱՄՆ-ում ընթացող նախընտրական հանդիպումների ժամանակ։ Հանրապետական կուսակցությունը Օբամայի վարչակազմին մեղադրում է հրեական պետության անվտանգությանը ոչ բավարար չափով նպաստելու մեջ։
Իսրայելին աջակցելու վերաբերյալ հայտարարում է նաև դեմոկրատների առաջատար թեկնածու Հիլարի Քլինթոնը։ Քլինթոնի մրցակից Բերնի Սանդերսը աջակցող հայտարարություններին զուգահեռ նաև քննադատում է Նեթանյահուի կառավարությանը։