Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի թուրքերը հերթապահություն են սկսել Թուրքիայի դեսպանատան դիմաց


ԱՄՆ-ի թուրքական համայնքի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ շուրջօրյա հերթապահություն են սկսել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև, որպեսզի կանխեն հայ համայնքի հնարավոր ցույցերը:

Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, ԱՄՆ-ի տարբեր նահանգներից մայրաքաղաքում հավաքված թուրքերը դրոշներով ու պաստառներով հավաքվել են դեսպանության շենքի մոտ:

«Մենք հնարավոր ամեն քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի թույլ չտանք մեր դեսպանատան առաջ որևէ առիթով ցույց անցկացնել», - հայտարարել է նախաձեռնության հեղինակներից Օրհան Վաթանսևերը:

Ամերիկաբնակ թուրքերը ապրիլի 24-ին պատրաստվում են հավաքվել Սպիտակ տան դիմաց և քայլել դեպի Թուրքիայի դեսպանատուն` ի նշան 1915 թվականի վերաբերյալ «հայկական պնդումների» դեմ բողոքի: Սպասվում է, որ երթին կմասնակցեն հազարավոր թուրքեր ամերիկյան տարբեր նահանգներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG