Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն քրգործ է հարուցել լրագրողի գործունեությունը խոչընդոտելու փաստով


ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների գործընթացը լուսաբանելու ընթացքում լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը:

«Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, «Araratnews.am» կայքի գլխավոր խմբագիր Ա. Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2016թ. ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների գործընթացը լուսաբանելու նպատակով 2016թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական շտաբ, որտեղ, ներկայանալով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, ցանկացել է լուսաբանել ընտրություններին վերաբերող թեմաներ, սակայն, իրեն թույլ չեն տվել իրականացնել մասնագիտական առաքելությունը և հրելով դուրս են հանել շտաբից՝ այդ կերպ խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ»,- նշված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG