Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատը քվեարկել է նախագահ Դիլմա Ռուսեֆի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու օգտին: Սահմանադրորեն դրա համար անհրաժեշտ է ստորին պալատի քվեների երկու երրորդը: Ըստ BBC-ի, Բրազիլիայի իշխող կուսակցությունն ընդունել է, որ տանուլ է տվել քվեարկությունը:
Այժմ հարցը քվեարկության է դրվելու խորհրդարանի վերին պալատում, որտեղ իմպիչմենտի նախաձեռնության հեղինակներին կբավարարի նաև ձայների պարզ մեծամասնությունը:
Եթե իմպիչմենտի նախաձեռնության հեղինակները հաղթանակեն նաև խորհրդարանի վերին պալատում, ապա կոռուպցիոն գործունեության մեջ մեղադրվող՝ նախագահ Դիլմա Ռուսեֆն իշխանությունից 180 օրով կհեռացվի, և այդ ընթացքում նրան վերագրվող մեղադրանքների հետաքննություն կանցկացվի: