Ապրիլի 16-ին Էկվադորում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի զոհերի թիվն աճում է․ BBC-ի փոխանցմամբ՝ առնվազն 233 մարդ զոհվել է, շուրջ 500-ը` վիրավորվել:
Երկրաշարժը զգացվել է անգամ էպիկենտրոնից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մայրաքաղաքում` Կիտոյում, որտեղ անջատվել է էլեկտրամատակարարումը, դադարել է գործել որոշ բջջային օպերատորների կապը:
Էկվադորի նախագահ Ռաֆաել Կոռեան երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել և չեղյալ է հայտարարել իր նախատեսված այցը Վատիկան:
Էկվադորում վերջին անգամ նման ուժգնության երկրաշարժ արձանագրվել էր 1979 թվականին, երբ 600 մարդ զոհվել էր, 20,000-ը` վիրավորվել: