Մատչելիության հղումներ

Իրանի զինված ուժերի շքերթի ժամանակ С-300 հակահրթիռային համակարգ է ցուցադրվել


Թեհրանում ապրիլի 17-ին անցկացվող Ազգային բանակի օրվան նվիրված շքերթի ժամանակ Իրանը ցուցադրել է Ռուսաստանից ներկրված С-300 հակահրթիռային պաշտպանության համակարգի մասեր:

Իրանական ԻՍՆԱ գործակալության հրապարակած լուսանկարներում երևում են С-300-ի հրթիռների խողովակներ և ռադարային սարքավորումներ:

Ապրիլի 11-ին Իրանը հայտարարել էր, որ Ռուսաստանը մատակարարել է Թեհրանի համար նախատեսված С-300-ի առաջին խմբաքանակը:

Միացյալ Նահանգները և Իսրայելը մտահոգություն են հայտնել Իրանին այս համակարգերը մատակարարելու` Ռուսաստանի որոշման կապակցությամբ, նշելով, որ դա կարող է խախտել ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG