Մատչելիության հղումներ

Ուսումնասիրվում են Ղարաբաղի համար հավաքվող օգնության չարաշահումների մասին հրապարակումները


Լեռնային Ղարաբաղ - Ադրբեջանցիների կողմից հրետակոծության հետևանքները Թալիշ գյուղում, 6-ը ապրիլի, 2016թ.
Լեռնային Ղարաբաղ - Ադրբեջանցիների կողմից հրետակոծության հետևանքները Թալիշ գյուղում, 6-ը ապրիլի, 2016թ.

Գլխավոր դատախազությունը իսկությունը ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն է ուղարկել ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ մամուլի հրապարակումները:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է․ - «Հարգելի ընկերներ, այն մարդիկ, որոնք մեծ քանակությամբ օգնություն են ուղարկում մեր սահմանապահներին, ցանկալի կլինի որ Ձեր մեքենաներով տեղափոխեք և հանձնեք մեր զինվորներին։ Այլապես` 1. Միջնորդ օղակները հավաքում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից տարաբնույթ օգնությունները, ամբողջը ուղարկում են իրենց կողմից և համապատասխան գումար դուրս գրում իրենց բյուջեից։ 2. Օգնությունները վաճառվում են Հայաստանի կամ Արցախի խանութներում։ Պետք է հաշվի առնել, որ նմանատիպ իրավիճակներում ոմանք մեծ գումարներ են աշխատում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG