Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 69 կգ քաշային կարգի մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչներից Նազիկ Ավդալյանը փայլուն հանդես եկավ՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը:
«Արմենպրես»-ը նշում է նաև, որ հայ ծանրամարտիկների մեծ առավելությամբ է ավարտվել 77 կգ քաշային կարգում պայքարը Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: