Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ն ևս հինգ զոհված զինծառայողի անուն հրապարակեց


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բախումների հետևանքով զոհված ևս հինգ զինծառայողի անուն է հրապարակել․ պայմանագրային սերժանտ Աբրահամյան Ռոբերտ Աբրահամի (ծնված 1993 թվականին), շարքային Սարգսյան Նորիկ Զավենի (ծնված 1996 թվականին), շարքային Եսայան Ժորա Արթուրի (ծնված 1996 թվականին), շարքային Սիմոնյան Ազատ Քաջիկի (ծնված 1996 թվականին), շարքային Գևորգյան Արթուր Գառնիկի (ծնված 1997 թվականին)։

Հայաստանի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ ապրիլի 2-ից սկսած քառօրյա թեժ մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 65 զոհ, 121 վիրավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG