Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) այսօր Ստեփանակերտում մամուլի հրավիրած մամուլի ասուլիսում կոչով դիմել է «աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին» և առաջարկել հավաքվել Երևանում՝ հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով:
«Հիմա, կորստի, ափսոսանքի ու ոգևորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլևս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել ևս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական», - ասուլիսում հրապարակված իր կոչում, մասնավորապես, ասել է Կոմանդոսը: - «Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալների և ռազմական փորձագետներին՝ հավաքվել Երևանում՝ հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով»: