Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը, փոխանցում է նախագահի պաշտոնական կայքէջը:

«Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը»,- ասված է հաղորդագրությունում:

Հայ ազգային կոնգրեսի խոսնակ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հանդիպման վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությանը ավելացնելու բան չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG