Մատչելիության հղումներ

Սիրիայում ոչնչացվել է «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի պարագլուխներից մեկը


«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներ, արխիվ
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներ, արխիվ

Սիրիայի Իդլիբ նահանգում ամերիկյան անօդաչուի ավիահարվածով ոչնչացվել է բելգիացի զինյալ, «Ալ-Ղաիդա»-ի ընկերակից խմբավորման՝ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի ազդեցիկ անդամներից մեկը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով RTBF հեռուստաալիքը:

«Բրյուսելցի թխամորթը, որը հայտնի է Աբու Սուլեյման ալ-Բելգիկի կեղծանվամբ (իսկական անունն անհայտ է), սպանվել է ապրիլի 5-ին Իդլիբ նահանգում ամերիկյան անօդաչուի ավիահարվածով, ինչը հավաստել են Բելգիայի ոստիկանության աղբյուրները»,- նշել է հեռուստաալիքը:

RTBF-ը նշում է, որ ԱՄՆ-ի օդուժը հազվադեպ է հարվածներ հասցնում «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորմանը, որին Վաշինգտոնը երկար ժամանակ համարում էր չափավոր ընդդիմության մաս: Սակայն ալ-Բելգիկին եղել է «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի մաս կազմող «Խորասան» ահաբեկչական խմբավորման անդամ, որն ահաբեկչական գործողություններ է կազմակերպել արևմտյան պետություններում:

Ալ-Բելգիկիի հետ մեկտեղ սպանվել է նրա մերձավոր ընկերը՝ ևս մեկ ֆրանսախոս բելգիացի, ծագումով Ռուանդայից Անդի Բիզալա Լուբանզան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG