Համաշխարհային բանկի գնահատականներով, 3 միլիոնից ավելի մարդ Ռուսաստանում աղքատության շեմին է՝ երկրի տնտեսական խնդիրների պատճառով:
Նախօրեին հրապարակված զեկույցում ասվում է, որ երկրի համախառն ներքին արդյունքը նվազել է 3.7 տոկոսով, կանխատեսվում է, որ այս տարի այն ևս 1.1 տոկոսով կկրճատվի:
Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի համաձայն, ռուսական տնտեսությունը 2017 թվականին միայն մի փոքր աճ կապահովի՝ 1.9 տոկոսով: