Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը այսօր մեկնում է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Ռամսար քաղաքում մասնակցելու Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի արտգործնախարարների թվով չորրորդ հանդիպմանը:
Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է Ադրբեջանի արտգործնախարարության «Թվիթեր»-ի էջում:
Հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանային եռակողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության՝ Մամեդյարովը իր գործընկերներին տեղեկացնելու է նաև ղարաբաղյան շփման գծում իրավիճակի մասին: