Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե իբր ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին, շեշտելով, որ այդ տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի:
«Ուղղակի հերթական անգամ հակառակորդ կողմը ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն», - իր հաղորդագրությունում ընդգծում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը, Բաքվի հայտարարությունը որակելով հերթական էժանագին քարոզչական հնարք՝ «առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար»: