Մատչելիության հղումներ

Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Զաքիր Հասանովի հետ


Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանը, արխիվ
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանը, արխիվ

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ՝ քննարկելու վերջին զարգացումները Ղարաբաղում, հաղորդում է իրանական ԻՐՆԱ գործակալությունը:

Նախարար Դեհղանը ընդգծել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով անհապաղ լուծելու կարևորությունը: Նա նաև հայտարարել է, որ «Թեհրանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեզի օգնի նվազեցնելու լարվածությունը»:

Դեհգանը կիրակի առանձին հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի և Զաքիր Հասանովի հետ՝ Բաքվին և Երևանին կոչ անելով զսպվածություն դրսևորել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG