Մատչելիության հղումներ

Ադրբեջական կողմը «հրաժարվում է մտնել քաղաքակիրթ բանակցությունների մեջ»


Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, արխիվ:
Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, արխիվ:

Կառավարությանն առընթեր գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, սակայն, որ այսօր դեռ վաղաժամ է այդ մասին խոսելը․ - «Սովորաբար անհայտ կորածների մասին կարողանում ենք խոսել ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո»:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց գերիների մասին տեղեկատվությունը՝ ավելացնելով, սակայն, որ մարտերի երկրորդ օրը անհայտ կորած հայ զինվորների մի մասը ողջ և առողջ առաջնագիծ են վերադարձել․ - «Երկրորդ օրը, անմիջապես մարտական գործողություններից հետո, որոշ մարդիկ, որոշ ստորաբաժանումներ, որոնք այդ պահին նահանջել են և ինչ-որ տեղ են զբաղեցրել, դուրս են եկել»:

Այլ մանրամասներ պաշտոնական աղբյուրը չի հաղորդում:

Ըստ հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության, ադրբեջական կողմը հարյուրավոր զոհեր ունի: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը, ով իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է սպանված ադրբեջանցի զինվորականները լուսանկարները, պնդում է, որ Ղարաբաղում առնվազն 30 ադրբեջանցու դիակ կա: Հայկական կողմը, ըստ Հովհաննիսյանի, պատրաստ է փոխանակել, սակայն հակառակորդի կողմից նման առաջարկ դեռ չի ստացել․ - «Միշտ էլ պատրաստ ենք: Քաղաքակիրթ ցանկացած շփումների մենք պատրաստ ենք: Մենք դեռ որևէ առաջարկ չենք ստացել: Ոչ միայն փոխանակման, ընդհանրապես նորմալ, բարեկիրթ շփումների, կրակի դադարեցման՝ անկեղծ, ոչ թե ձևական, որևէ առաջարկ չի եղել»:

«Ընդդեմ իրավական կամակայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի փոխանցմամբ՝ դիակների փոխանակման առումով տարիների փորձը ցույց է տալիս, որ ադրբեջական կողմը հրաժարվում է մտնել քաղաքակիրթ բանակցությունների մեջ:

Ըստ Ալավերդյանի՝ շատ դեպքերում ադրբեջանական կողմը դիակների վերադարձը ներկայացում է որպես գերության մեջ սպանված մարդկանց դիակներ․ - «Անգամ քաղաքակիրթ միակողմանի քայլերը, որոնք տվյալ դեպքում պատրաստ է անել Արցախի կողմը, չի ընկալվում: Հակառակը՝ ուղղակի չարամտորեն օգտագործվում է հենց հայերի կողմի դեմ»:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երեկ հայտարարություն էր տարածել՝ պատրաստակություն հայտնելով աջակցել և սատարել հակամարտության վերջին լարվածության հետևանքով տուժած անձանց և հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատուտին «Ազատության» հետ զրույցում ասաց, կողմերի համաձայնությունը ստանալուն պես Կարմիր Խաչը կաջակցի որպես անկախ միջոնրդ:

«Ինչ վերաբերում է առաջիկա գործողություններին, իհարկե, այստեղ խոսքը գնում է ցանկացած մարդասիրական բնույթի ծառայությունների մասին, որոնք մենք որպես միջնորդ կարող ենք առաջարկել: Դրանք կարող են ներառել տարբեր գործողություններ՝ սկսած մարդասիրական աջակցությունից տեղահանված բնակչությանը և այն հարցերին, որոնք վերաբերում են վիրավոր կամ սպանված զինվորներին, և մարմինների կամ վիրավորների փոխանցմանը, հայրենադարձմանը այս կամ այն կողմին: Այսպիսի գործողությունների մասին կարելի խոսել միմիայն, երբ որ կա համաձայնություն պաշտոնական կողմերի, իշխանությունների հետ», - հավելեց Ամատունին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG