Մատչելիության հղումներ

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ


Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում «Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների» մասին հայտարարությամբ, որում, մասնավորապես ասված է.

«Վաշինգտոնում Օբամայի աշխատակազմի կողմից Ադրբեջանի նախագահին ցուցաբերած ջերմ ընդունելությունից տառացիորեն ժամեր անց Ադրբեջանի առաջնորդը լայնածավալ հարձակումներ սանձազերծեց հակամարտության գոտու ողջ երկայնքով, որի հետևանքով եղան զոհեր, այդ թվում՝ զոհվեց հայ երեխա»։

«ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ալիևի հետ հանդիպման ժամանակ, առանց հրապարակայնորեն դատապարտելու Ալիևի էսկալացիայի և ներքին ռեպրեսիոն քաղաքականությունը, բացահայտորեն քաջալերեց նրա ագրեսիվ գործողությունները՝ այդպիսով խափանելով խաղաղությունը պահպանելուն և բանակցային ճանապարհով խնդիրը լուծելուն միտված ԱՄՆ ջանքերը:

«Օբամայի աշխատակազմի անուշադրությունը Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դիմակայելու հարցում կարծես կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ հարձակումներ սկսելու Ղարաբաղում։ Օբաման պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի՝ կանխելու Ալիևի գործողությունները ուղղված՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն, ինչով կհարգվի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - ասել է Համբարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG