Մատչելիության հղումներ

Թեհրանը Բաքվին և Երևանին զսպվածության կոչ է անում


Իրանի արտաքին գործոց նախարարության խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին, արխիվ, Թեհրան, 14 դեկտեմբերի, 2015թ.
Իրանի արտաքին գործոց նախարարության խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին, արխիվ, Թեհրան, 14 դեկտեմբերի, 2015թ.

Իրանին խորապես մտահոգում է ղարաբաղյան հակամարտության սրացումը։

ՌԻԱ Նովոստի ռուսաստանյան լրատվական գործակալությունը` հղում անելով ԻՌՆԱ լրատվական գործակալությանը, հաղորդում է, որ Իրանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում անցնել խաղաղ կարգավորման։

Իրանի արտաքին գործոց նախարարության խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին ասել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է վերականգնեն անդորրը և հասնեն հակամարտության կարգավորման խաղաղության աջակցության խմբի շրջանակներում` ՄԱԿ-ի հովանու ներքո։

«Մենք հորդորում ենք Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ վերջ տալ բախումներին և գործադրել բոլոր ուժերը խաղաղ կարգավորման համար»,- ասել է Անսարին և ավելացրել. «Մենք խնդրում ենք մեր հյուսիսային հարևաններին զուսպ լինել և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG