ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումների մասին վերջին հաղորդագրություններից, նրան հատկապես մտահոգել են ծանր զինատեսակների կիրառումը և զոհվածների մեծ թիվը՝ ներառյալ քաղաքացիական բնակչության շրջանում, ասված է կազմակերպության պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է անում անմիջապես վերջ տալ մարտական գործողություններին, ամբողջությամբ հարգել հրադադարի համաձայնագիրը և հրատապ քայլեր ձեռնարկել՝ լիցքաթափելու իրավիճակը:
Բան Կի-մունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ու այս վտանգավոր իրավիճակին լուծում տալու, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը հասնելու համար աշխատող բոլոր կողմերի ջանքերին, ասված է հայտարարությունում: