Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ակտիվորեն ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լարվածությունը թուլացնելուն ուղղված ջանքերում:

«Նա ծայրաստիճան մտահոգված է իրավիճակով, քանի որ հրադադարի խախտումները կարծես թե հասել են նոր որակի` նախորդ տարիների համեմատ», - ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրությունում:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և պատրաստվում է խոսել նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի:

Շտայնմայերը կողմերին կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG