Հակառակորդի գնդակից վիրավորված և Լեռնային Ղարաբաղի «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Ղարաբաղի առողջապահության նախարարության փոխանցմամբ, երեխաների գիտակցությունը պարզ է, շնչում են ինքնուրույն և ստանում են համապատասխան ինտենսիվ բուժում:
«Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ծովինար Աղաջանյանի և Զավեն Ավանեսյանի և վիրաբուժական բաժանմունքում գտնվող Գարեգին Աղաջանյանի վիճակը գնհատվում է կայուն ծանր: Հայկ Թորոսյանը տեղափոխվել է քաղաք Երևան», - ասված է հաղորդագրությունում: