Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն կոչ է անում հասցեական գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին


ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյան, արխիվ
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստանը» կուսակցությունը, խստորեն դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը, կոչ է անում միջազգային հանրությանը, մասնավորապես հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկրներին, համարժեք ու հասցեական գնահատական տալ փաստացի պատերազմ սանձազերծած Ադրբեջանի գործողություններին՝ հաշվի առնելով, որ աննախադեպ այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը նախահարձակ Ադրբեջանինն է:

«Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ պատրաստ է ամբողջ ներուժը ներդնել հայկական զույգ պետությունների սահմանների անձեռնմխելիությունն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործում»,- ասված է կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG