Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման հետ կապված հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: