Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել


ԼՂ Նախագահ Բակո Սահակյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ:

Ըստ ԼՂ ղեկավարի կայքէջի, զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և նշել, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ:

Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը և բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ «Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG